«Ազատ Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Կախա Կուկավան Զեստափոնիում հանդիպել է բնակչությանը
«Ազատ Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Կախա Կուկավան Զեստափոնիում հանդիպել է բնակչությանը

«Ազատ Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածուն Զեստափոնիում հանդիպել է բնակչությանը:

Կախա Կուկավան ընտրողներին ծանոթացրել է սեփական ընտրական ծրագրի հետ և խոստացել, որ հաղթանակի դեպքում, իշխանության առաջնահերթությունը լինելու է գյուղատնտեսությունը, իսկ հողերի սեփականատերերը կլինեն Վրաստանի քաղաքացիներ:

«Այն դեպքում, եթե նախագահական ընտրություններում հաղթի իշխանական թեկնածուն, շուտով այն գյուղատնտեսական հողերի վրա, որտեղ ունեք խաղողի այգիներ, կլինեն կանեփի պլանտացիաներ: Ուստի, հոկտեմբերի 28-ին, վրաց ժողովուրդը պետք է կատարի ճիշտ ընտրություն»,- հայտարարել է Կախա Կուկավան: