Այժմ որոշիչ է, որ Վրաստանը վերադառնա ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված կառուցվածքային բարեփոխումներին. Շառլ Միշել
Այժմ որոշիչ է, որ Վրաստանը վերադառնա ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված կառուցվածքային բարեփոխումներին. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքում է Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Ինչպես Շառլ Միշելը գրում է «Թվիթերում», այժմ չափազանց կարևոր է երկրում ուշադրությունը բևեռել ապրիլի 19-ի պայմանագրում ամրագրված կառուցվածքային բարեփոխումների վրա:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն վրացիներին, ովքեր քվեարկել են տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլում:

Այժմ շատ կարևոր է, որ երկիրը վերադառնա ապրիլի 19-ի համաձայնագրում ամրագրված կառուցվածքային բարեփոխումներին, հատկապես օրենքի և արդարադատության ոլորտում», – գրել է Շառլ Միշելը: