Այստեղ գալուց ի վեր ես փորձել եմ օգնել քաղաքական առաջնորդներին հաղթահարել խորը բևեռացումը, հիասթափեցնող է մեղադրել արևմտյան գործընկերներին այն ամենի համար, ինչ ստեղծել են բոլոր քաղաքական կուսակցությունները. Քելի Դեգնան

11:14, 09.08.2022

Այն բանից հետո, ինչ ես ժամանել եմ այստեղ՝ 2,5 ու կես տարի առաջ, ես գրեթե ամեն օր փորձել եմ համախմբել Վրաստանի քաղաքական առաջնորդներին և փորձել օգնել նրանց հաղթահարել խորը բևեռացումը, որն առկա է այստեղ,- այս մասին «Ֆորմուլայի» եթերում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։

Նրա խոսքով, հիասթափեցնող է լսել, որ մարդիկ, ովքեր գիտեն դա ճիշտ է, փորձում են մեղադրել իրենց արևմտյան գործընկերներին Վրաստանի խորը բևեռացված և քաղաքականացված միջավայրի համար պատասխանատու լինելու համար:

«Սա ուղղակի ճիշտ չէ, երբ մենք այդքան ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի օգնենք Վրաստանին հաղթահարել դա: Մարդկանց համար հիասթափեցնող է փորձել մեղադրել Վրաստանի արևմտյան գործընկերներին այն բանում, ինչ ստեղծել են Վրաստանում բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է վերացվեն»,- ասել է Քելի Դեգնանը։

Նմանատիպ