Այստեղ ենք, որ իրավիճակի հետ ծանոթանանք տեղում, շատ օգտակար էր, որ ամեն ինչ տեսել ենք մեր աչքերով. Տոյվո Կլար
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին այս րոպեներին արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամերի հարցերով եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահ, Տոյվո Կլարի հետ:
Հանդիպման գլխավոր քննարկվելիք հարցն է բռնազավթված գծի մոտ զարգացած իրադարձությունները, այդ թվում Գուգուտիանթկարի գյուղում ռուս զինվորականների կողմից տեղադրվող արհեստական պատնեշները:
Ինչպես մինչ հանդիպումը Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլարը, իր Վրաստան այցի նպատակն է տեղում ուսումնասիրել իրավիճակը: Նրա խոսքով շատ կարևոր էր, որ համանախագահներին հնարավորություն տրվեց այցելել այդ շրջաններ և սեփական աչքերով տեսնել այդ ամենը:
«Մենք այսօր առավոտյան հայտարարություն ենք տարածել և արտահայտել մեր դիրքորոշումը: Այստեղ այն բանի համար ենք, որ տեղում ծանոթանանք իրավիճակի հետ»,- հայտարարել է Տոյվո Կլարը:
Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներն այսօր Գուգուտիանթկարիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել են հայտարարություն: Հայտարարության մեջ ասված է, որ Գուգուտիանթկարիում վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունները առավել սրել է իրավիճակը և տեղի բնակիչների համար առաջացրել մարդասիրական խնդիրներ: Բոլոր նման տիպի փշալարերը խոչընդոտում են տեղի բնակչության տեղաշարժի ազատությունը: