Այստեղ ենք, որ իրավիճակի հետ ծանոթանանք տեղում, շատ օգտակար էր, որ ամեն ինչ տեսել ենք մեր աչքերով. Տոյվո Կլար

16:33, 28.08.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին այս րոպեներին արտաքին գործերի նախարարությունում  հանդիպում է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամերի  հարցերով եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահ, Տոյվո Կլարի հետ:

Հանդիպման գլխավոր քննարկվելիք հարցն է բռնազավթված գծի մոտ զարգացած իրադարձությունները, այդ թվում  Գուգուտիանթկարի գյուղում ռուս զինվորականների կողմից տեղադրվող արհեստական պատնեշները:

Ինչպես մինչ հանդիպումը Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլարը, իր Վրաստան այցի նպատակն է տեղում ուսումնասիրել իրավիճակը: Նրա խոսքով շատ կարևոր էր, որ համանախագահներին հնարավորություն տրվեց այցելել այդ շրջաններ և սեփական աչքերով տեսնել այդ ամենը:

«Մենք այսօր առավոտյան հայտարարություն ենք տարածել և արտահայտել մեր դիրքորոշումը: Այստեղ այն բանի համար ենք, որ տեղում ծանոթանանք իրավիճակի հետ»,- հայտարարել է Տոյվո Կլարը:

Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներն այսօր Գուգուտիանթկարիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարածել են հայտարարություն: Հայտարարության մեջ ասված է, որ Գուգուտիանթկարիում վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունները առավել սրել է իրավիճակը և տեղի բնակիչների համար առաջացրել մարդասիրական խնդիրներ: Բոլոր նման տիպի փշալարերը խոչընդոտում են տեղի բնակչության տեղաշարժի ազատությունը:

Նմանատիպ