Այսօրվանից «Սիթի պարկ»-ի փոխարեն Թբիլիսիում կայանման համար պատասխանատվությունը կրելու է՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը
Այսօրվանից «Սիթի պարկ»-ի փոխարեն Թբիլիսիում կայանման համար պատասխանատվությունը կրելու է՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:
Ինչպես առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է տրանսպորտային ընկերության ղեկավար, Մամուկա Կոբախիձեն, ընկերությունը լիովին պատրաստ է իր վրա վերցնել բոլոր գործառույթները:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել բոլոր գործառույթները, ինչպես տեխնիկական այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: «Սիթի պարկ»-ի 102 աշխատակից համաձայնվել է աշխատել տրանսպորտային ընկերությունում:
Բացի այդ, գործի է դրվելու թեժ գիծ և ինտեռնետ կայք, որտեղ հետաքրքրվող անձանց հնարավորություն կտրվի ստանալ ցանկալի լրատվություն»,-հայտարարել է Կոբախիձեն:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավարը նշել է նաև, որ տուգանքների սակագինը չի փոխվելու:
«Սիթի պարկ» ընկերության հետ պայմանագրի խզման մասին որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն՝ մարտի 13-ին: Որպես պատճառ Թբիլիսիի քաղաքապետը անվանել է, ընկերության կողմից անպատասխանատվությունը և հանրային իրավունքների ոչ պատշաճ կատարումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan