Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեսուչները այսօրվանից սկսում են իրենց գործունեությունը
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեսուչները այսօրվանից սկսում են իրենց գործունեությունը

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեսուչները այսօրվանից սկսում են իրենց գործունեությունը: Այս մասին առաջին ալիքին են տեղեկացրել տրանսպորտային ընկերությունից:

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության լրատվությամբ, ժամը 12:00-ի համար ավարտվելու է ակտիվ քարտ ունեցող ավտոմեքենաների տվյալների հատուկ համակարգում գրանցման գործընթացը, որից հետո տեսուչներին կտրվի հնարավորություն դուրս գրել տուգանքները:

Տրանսպորտային ընկերության լրատվությամբ, այն քաղաքացիներին, որոնք մինչև այժմ չեն գնել կայանման քարտ, հնարավորություն է տրվում գնել այն և օգտվել tp.ge կայքից, որի շնորհիվ հնարավորություն է տրվում վերահսկել կայանման քարտի վիճակի մասին լրատվությունը:

Հիշեցնենք, «Սիթի Պարկ»-ի գործառույթները «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» ստանձնել է ապրիլի 10-ից:

Տրանսպորտային ընկերության ղեկավար, Մամուկա Կոբախիձեի հայտարարությամբ, ընկերությունում աշխատանքը սկսել է «Սիթի Պարկ«-ի 102 աշխատակից, այստեղից 76-ը տեսուչ է, 10,ը էվակուատորի վարորդ:

Օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր շրջաններում մոնիտորինգ է անց կացնելու 40 տեսուչ: