Այսօրվանից մինչև մարտի 18-ը եղանակը կվատթարանա
Այսօրվանից մինչև մարտի 18-ը եղանակը կվատթարանա

《Մարտի 15-ին ՝ օրվա վերջից մինչև մարտի 18-ը ներառյալ կանխատեսվում է ցուրտ և օդային խոնավ զանգվածներով եղանակ》 – այս մասին հայտնում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:

Գործակալության տվյալներով ՝ լեռնային վայրերում սպասվում է տեղումներ ձյան տեսքով, իսկ հարթավայրերում՝ անձրև։ Առանձին վայրերում ՝ մառախուղ և ամպրոպ , ծովում՝ 4-5 աստիճան փոթորիկներ: Ժամանակ առ ժամանակ կփչի արևմտյան ուժեղ քամին։

«Արևմտյան Վրաստանի տարածքում հորդառատ անձրևների հետևանքով հնարավոր է գետերի վարարում , իսկ լեռնային շրջաններում սողանքներ », – այս մասին կարդում ենք շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարությունում: