Այսօրվանից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ելույթներ կունենան համաշխարհային առաջնորդները
Այսօրվանից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ելույթներ կունենան համաշխարհային առաջնորդները

Այսօրվանից, համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Հաջորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացվում է հիբրիդային կամ կիսահեռավոր ռեժիմով:

Բարձրաստիճան հյուրերի կողմից քննարկվելիք թեմաները կլինեն «Կովիդ 19» համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, կանաչ էներգիային անցումը և միջազգային քաղաքականության արդի խնդիրները:

Առաջին օրը հյուրերին խոսքով կդիմեն ՝ Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Լեհաստանի նախագահները:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կժամանի Նյու Յորք և ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Սեպտեմբերի 22-ին Բայդենը կանցկացնի վիրտուալ գագաթնաժողով, որի հիմնական թեման կլինի համավարակի դեմ պայքարը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին քննարկման մեկ այլ թեմա է իրավիճակը Աֆղանստանում: Միջազգային հանրությունը քննարկում է, թե ինչպես օգնել Աֆղանստանի ժողովրդին:

Մեկ այլ հարց, որին կանդրադառնան առաջնորդները, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի ստորագրած Անվտանգության պակտն է: Այս համաձայնագիրը խիստ քննադատության է ենթարկվում Ֆրանսիայի կողմից, որի նախագահը չի դիմում վեհաժողովի անդամներին: Մակրոնի փոխարեն դա կանի Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին հանդես կգա նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռայսը:

Դրա հետ մեկտեղ, նախատեսված միջոցառումների պատճառով Նյու Յորքում խստացվել են անվտանգության միջոցառումները: Տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է: Միայն հավատարմագրված անձինք կարող են մոտենալ ՄԱԿ -ի շենքին: