Այսօրվանից հեռարձակողները պարտավորվում են, անչափահասների համար անհամապատասխան ծրագրերը ցուցադրել միայն երեկոյան կամ գիշերային ժամերին
Հաղորդակցությունների հանձնաժողովը երեխաների և դեռահասների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար, ծնողներին տրամադրում է վտանգների նվազեցման մեխանիզմ:
Հաղորդակցությունների հանձնաժողովի տեղեկությամբ, այսօրվանից ծնողները հնարավորություն ունեն դիմել ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններին, սահմանափակել այնպիսի կայքերը, որոնք վտանգավոր են երեխաների համար:
Հաղորդակցության հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է կարգը, ըստ որի համաձայն այն կայքերը, որտեղ տեղադրված են ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սերիալներ, ծրագրեր և խաղեր, պարտավոր են տեղադրել հատուկ տարիքային նշաններ, որոնք սահմանված են մինչև 18, մինչև 15, մինչև 12 և մինչև 7 տարեկան անչափահասների համար:
Հանձնաժողովը կազմելու է երեխաների համար վտանգ պարունակող ինտեռնետ կայքերի հատուկ վարկանիշային ցուցակ, որը տեղադրվելու է հաղորդակցությունների հանձնաժողովի կայքում:
Բացի այդ, երեխաներին և դեռահասներին վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար, հեռարձակողները պարտավորվում են պլանավորել իրենց սեփական ցանցը այնպես, որ նշված հաղորդումները տեղադրվեն օրվա որոշակի ժամերին: Հեռուստաընկերությունները պարտավոր են մինչև 18 տարեկան անչափահասների համար անհամապատասխան ծրագրերը չցուցադրել ժամը 06:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում: Մինչև 15 տարեկան անչափահասների համար 06:00-ից մինչև 23:00-ն, իսկ մինչև 12 և 7 տարեկանների համար ժամը 06:00-ից մինչև 21:00-ն:
Այն դեպքում եթե նշված պարտավորությունը չի կատարվի, կայքերը կտուգանվեն 1000 լարիով, իսկ օրենքի կրկնակի խախտման դեպքում ՝ 3000 լարիով: Հեռուստատեսություններն առաջին անգամ կտուգանվեն 2500 լարիով, իսկ խախտումը կրկնելու դեպքում կդադարեցվի նրանց արտոնագրությունը: