Այսօր, Ենս Սթոլթենբերգը Սպիտակ տանը հանդիպելու է Դոնալդ Թրամփին

14:29, 02.04.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն այսօր, Սպիտակ տանը հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

ՆԱՏՕ-ի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, առաջնորդները կազմակերպության առջև կխոսեն առկա մարտահրավերների և անվտանգության հարցերի մասին:

Տարածված տեղեկությամբ, Ենս Սթոլթենբերգը և Դոնալդ Թրամփը միմյանց հանդիպելու են փակ ձևաչափում, իսկ այնուհետև հանդիպումներ կանցկացվեն նաև ընդլայնված ձևաչափում:

Նմանատիպ