Այսօր, Վրաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև կնքվելու է ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր
Վրաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև բազմամյա համագործակցության պատմության մեջ այսօր առաջին անգամ ստորագրվելու է նախարարությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը» ենթադրում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականություն, ՆԱՏՕ-ի 2014 և 2016 թվականների գագաթնաժողովների որոշումները՝ Վրաստանի պաշտպանության հնարավորությունները և կայունությունը հզորացնելու համար, որը կօգնի Վրաստանին դաշինքում անդամակցության նախապատրաստմանը և կսահմանի պաշտպանության և անվտանգության ոլորտում երկրների միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները:
Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվելու է այսօր, նոյեմբերի 27-ին: