Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը
Մարտի 27-28.ին Վրաստան են ժամանելու՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը:
Վրաստանի, որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի երկարատև գործընկերոջ նկատմամբ աջակցության ցուցաբերման նպատակով, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ձևաչափում, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այսօր անց է կացնելու նիստ: Նիստը վարելու են, Ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները ծանոթանալու են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի հետ:
ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են շնորհանդեսներ ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի իրականացման, պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերացիաների և վարժանքներին մասնակցելու մասին:
Մարտի 28-ին, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն հյուրընկալվելու է Վազիանիի ռազմական կենտրոն և դիտելու է մարտական պատրաստության կենտրոնը, ինչպես նաև ծանոթանալու են պաշտպանության ուժերի մարտական պատրաստվածության հետ: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները այցելելու են վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն և դիտելու են «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի ընթացքը:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Սոփիո Քացարավան հայտարարում է, որ հիմնականում ՆԱՏՕ-ի կոմիտեի նիստը անց է կացվում դաշինքի անդամ երկրներում: Վրաստան նրանց այցը արդեն երրորդն է, որն հաստատում է, որ ՆԱՏՕ-ի օրակարգում Վրաստանը ունի կարևոր տեղ: