Այսօր մեկնարկել է առաջիդասարանցիների գրանցման երկրորդ փուլը,- այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, գրանցումը հնարավոր կլինի մայիսի 11-ից հունիսի 1-ը ներառյալ, և գրանցում կանցնեն այն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը հաճախում է այդ դպրոց, ծնողը այդ դպրոցի աշխատակից է, եթե ընտանիքից երկու կամ ավելի երեխա է գրանցվում առաջին դասարանում:
Ինչպես նշում են նախարարությունում, այս փուլում գրանցումն իրականացվում է հանրային դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հիման վրա:
Գրանցումն ապահովում է հանրային դպրոցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan