Այսօր շարունակելու ենք աշխատանքը, հուսով եմ, որ կողմերի կառուցողականությունը կշարունակվի. Քրիստիան Դանիելսոն
Անհրաժեշտության դեպքում մենք հանդիպումներ կունենանք, – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:
Դանիելսոնը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք առավել մոտ են կողմերի դիրքորոշումները ամենաբարդ հարցերի վերաբերյալ:
«Ես չեմ կարող այդ մասին խոսել, բայց կասեմ, որ մենք այսօր կշարունակենք աշխատել», – ասել է Դանիելսոնը:
Այնուամենայնիվ, ըստ Դանիելսոնի, բոլոր կողմերը կրկին կառուցողական են:
«Իմ սպասումն այն է, որ այդ կառուցողականությունը կշարունակվի», – հայտարարել է եվրոպացի դիվանագետը: