Այսօր պաշտոնապես բացվելու է Ֆրանկֆուրտի գրքի շուկայի պատվավոր հյուր երկրի, Վրաստանի տաղավարը
Այսօր պաշտոնապես բացվելու է 2018 թվականի Ֆրանկֆուրտի գրքի շուկայի շաբաթյակը և պատվավոր հյուր երկրի, Վրաստանի տաղավարը:
Պատվավոր հյուր երկրի, Վրաստանի տաղավարի բացման արարողությունը կայանալու է Ֆրանկֆուրտի գրքի շուկայի շաբաթյակի պաշտոնական բացումից հետո: Տաղավարը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին բացելու են վրաց և արտասահմանցի հյուրերի հետ միասին: Միջոցառմանը ներկա է գտնվելու Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:
Ֆրանկֆուրտի գրքի շուկայի շաբաթյակի վրացական ծրագիրը տաղավարում բացվելու է վրաց հայտնի դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու կատարումով:
Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ, բացառիկ ձեռագիր Ընձենավորը, որի կազմը պատրաստել է Ֆրանսիայում ստեղծագործող հայտնի քանդակագործ Գուջի Ամաշուկելին, այսօր ցուցադրվելու է Ֆրանկֆուրտի գրքի շուկայում, որպես վրացական մշակույթի եզակի նմուշ:
Հոկտեմբերի 9-14-ը Ֆրանկֆուրտում պատվավոր հյուր երկրի նախագիծը ներկայանալու է հագեցած գրական և մշակութային ծրագրով:
Վրաստանի տաղավարը, նախագծի հիմնական հայեցակարգի վրա հենվելով, պատրաստել է գեղարվեստական ղեկավար Գիա Բոխուան: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, նրա ծրագիրը բովանդակությամբ բազմազան է և ինտերակտիվ: