Այսօր մեկնարկում է ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրեսը, որը 2019 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ Հանրապետական ​​կուսակցությունը լիովին կվերահսկի Կոնգրեսի երկու պալատները

20:33, 03.01.2025

Այսօր կմեկնարկի ԱՄՆ 119-րդ Կոնգրեսը։

2019 թվականից ի վեր առաջին անգամ հանրապետականները լիովին կվերահսկեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների պալատը և Սենատը։

Կոնգրեսի նոր անդամներն իրենց աշխատանքը կսկսեն աղոթքով՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 12:00-ին: Իսկ հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի նախագահ։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում Մայք Ջոնսոնին աջակցելու մասին։ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Ջոնսոնին երկուշաբթի օրը սոցցանցերում արված հայտարարության մեջ՝ նշելով, որ նա լավ, աշխատասեր և կրոնասեր մարդ է։

Ավանդաբար, նոր նախագահի և Կոնգրեսի առաջին 100 օրը ամենակարևորն է, քանի որ հենց այդ ժամանակ է սահմանվում օրենսդրական օրակարգը:

Նմանատիպ