Այսօր Մամուկա Բախտաձեն կներկայացնի կառավարության նոր կազմի շնորհանդեսը
Այսօր Մամուկա Բախտաձեն կներկայացնի կառավարության նոր կազմի շնորհանդեսը

Որպես Վրաստանի վարչապետ,Մամուկա Բախտաձեն այսօր կկայացնի առաջին նիստը։

Նիստին Վրաստանի վարչապետը կներկայացնի կառավարության նոր կազմիշնորհանդեսը։

Մամուկա Բախտաձեի տեղեկատվությամբ, այսօր կայանալիք կառավարական նիստին մանրամասնորեն կխոսեն նոր կազմի մասին։

Նրա խոսքով, կառավարությունում կմնա միայն 11 նախարարություն և այս քանակը արդյունավետ գործունեության համար լիովին շահավետ է։

«Մենք կկայացնենք կառավարական նիստ, որտեղ մանրամասնորեն կխոսենք, թե ինչպիսի համակարգով ենք ներկայանալու խորհրդարանի առջև։ Կարող եմ հաստատել, որ նախարարությունների քանակը չի գերազանցի 11-ը։ Ինչպես հայտարարեցի, շահավետ քանակ է նրա համար, որ կարողանանք արդյունավետորեն հաղթահարենք առկա մարտահրավերները» – նշել է Մամուկա Բախտաձեն։

Վարչապետը չի նշել, թե ով կմնա կառավարության նոր կազմի մեջ և Թեա Ծուլուկիանիանին կրկին կլինի թե ոչ արդարադատության նախարար։

Կառավարական այսօրվա նիստին, նոր կառավարական կազմից բացի, կքննարկեն ևս 12 հարց։  Օրակարգում որպես երկրորդ հարց քննարկվելու է այսպես կոչված Օթխոզորիա-Տատունաշվիլու ցանկը հաստատելու հարցը։

Վրաստանի կառավարության նիստը կսկսվի այսօր ժամը 12։-ին։