Այսօր Լոնդոնում կկայանա Ուկրաինային աջակցելու համար արտգործնախարարների մակարդակով հանդիպում

12:10, 12.05.2025

Այսօր Լոնդոնում կկայանա Ուկրաինայի աջակցության հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի և Եվրամիության դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամի խոսքով՝ «մեր առջև ծառացած մարտահրավերները միայն Ուկրաինայի ապագայի մասին չեն, դրանք գոյաբանական են Եվրոպայի համար»։

Տեղեկություններ կան, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։

Նշենք, որ ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 19-ին Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհյուրընկալի ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահին և Գերագույն հանձնակատարին։ Կողմերը կստորագրեն նոր պաշտպանական համաձայնագիր։

Նմանատիպ