Այսօր Լոնդոնում կկայանա Ուկրաինային աջակցելու համար արտգործնախարարների մակարդակով հանդիպում
Այսօր Լոնդոնում կկայանա Ուկրաինայի աջակցության հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Լեհաստանի և Եվրամիության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամի խոսքով՝ «մեր առջև ծառացած մարտահրավերները միայն Ուկրաինայի ապագայի մասին չեն, դրանք գոյաբանական են Եվրոպայի համար»։
Տեղեկություններ կան, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։
Նշենք, որ ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 19-ին Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհյուրընկալի ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահին և Գերագույն հանձնակատարին։ Կողմերը կստորագրեն նոր պաշտպանական համաձայնագիր։