Այսօր Իրուն գլխավոր փորձ կանցնի Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի համար
Այսօր Իրուն գլխավոր փորձ կանցնի Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի համար

Այս տարվա Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովն այսօր գլխավոր փորձ կանցնի Լիվերպուլի M&S Bank Arena-ում։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Իրուն 11 համարի ներքո կներկայանա վաղը՝ մայիսի 11-ին։

Մրցութային ելույթից մեկ օր առաջ Իրու Խեչանովը կոչ է արել արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին աջակցել իրեն։

«Ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել հանդիսատեսին աջակցել ինձ։ Քվեարկության մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում և առցանց հարթակում»,- ասաց Իրու Խեչանովը։

Այս տարի Վրաստանը Եվրատեսիլում կներկայանա «Echo» երգով, որը պատկանում է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեին։

Վրաստանի Առաջին ալիքը կներկայացնի մրցույթի ուղիղ հեռարձակումը մայիսի 11-ին, ժամը 23:00-ին։