Այսօր, Առաջին ալիքով բանավեճ է անցկացվելու նախագահի յոթ թեկնածուների միջև
Այսօր, Առաջին ալիքով բանավեճ է անցկացվելու նախագահի յոթ թեկնածուների միջև

Այսօր, հոկտեմբերի 12-ին, Առաջին ալիքով նախագահական բանավեճ է անցկացվելու ոչ որակավորված սուբյեկտների միջև: Բանավեճին մասնակցելու է յոթ թեկնածու, այդ թվում Գիորգի Լիլուաշվիլին, Միխեիլ Սալուաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Բեսարիոն Թեդիաշվիլին, Կախաբեր Ճիճինաձեն, Թեյմուրազ Շաշիաշվիլին և Վլադիմիր Նինիկաշվիլին:

Շրջաններում նախատեսված հանդիպումների պատճառով, բանավեճին չեն կարող մասնակցել Սալոմե Զուրաբիշվիլին և Գիորգի Անդրիաձեն:

Առաջին ալիքով նման բանավեճ է անցկացվելու նաև հոկտեմբերի 19-ին և 26-ին – այս դեպքում արդեն որակավորված թեկնածուների միջև:

Այդ բանավեճից բացի, Առաջին ալիքը թեկնածուներին հնարավորություն է տալիս միմյանց հրավիրել բանավեճի և համաձայնության դեպքում նրանց տրամադրել եթերաժամանակ: