Իններորդ գումարման խորհրդարանի երկրորդ գարնանային նստաշրջանը կփակվի այս շաբաթ:
Հաշվի առնելով կանոնակարգը, գարնանային նստաշրջանը կավարտվի հունիսի վերջի ուրբաթ օրը՝ հունիսի 29-ին:
Գարնանային նստաշրջանի ավարտից հետո օրենսդիր մարմինը իր գործունեությունը կշարունակի արտահերթ նիստի ձևաչափով: Չի բացառվում, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտահերթ նիստի հրավեր խնդրեն մինչեւ հուլիսի վերջ, անի որ խորհրդարանը պետք է ընտրի նոր գլխավոր դատախազ, լսի 2017 թվականի հանրային պաշտպանի հաշվետվությունը և քննարկի պետական աուդիտի գրասենյակի զեկույցը:
Բացի այդ, այս շաբաթ խորհրդարանում կքննարկվեն կառուցվածքային վերակազմավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունները, որն ընդունելուց հետո, օրենսդրական մարմնում, վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից կառավարության նորացված կազմը վստահություն ձեռք բերելու համար կհայտարարվի։
Կառավարության հաստատումից բացի, խորհրդարանը պետք է քննարկի կանոնակարգի փոփոխությունները, ըստ որի ամրապնդվում է խորհրդարանական վերահսկողությունը և բարելավվում են օրենսդրական ընթացակարգերը:
Բացի այդ, պատգամավորները քննարկել տասնյակ օրենսդրական փաթեթներ, այդ թվում Վրաստանի քաղաքացիության ընդունման և կորստի հետ կապված հարցեր:
Խորհրդարանը պետք է որոշում ընդունի նաև թմրամիջոցների ազատականացման հարցի շուրջ, քանի որ փոփոխությունները քննարկել են իրավասու հարցերի հանձնաժողովում։
Արտահերթ ձևաչափի ավարտից հետո պատգամավորները արձակուրդ կունենան: Հաշվի առնելով կանոնակարգը աշնանային նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի առաջին երեքշաբթի։