Այն, ինչ բռնազավթիչները արեցին Մարիուպոլի հետ, սարսափ է, որը հանրության կողմից կհիշվի դարեր շարունակ. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այն, ինչ բռնազավթիչները արեցին Մարիուպոլի հանդեպ, սարսափ է, որը հանրության կողմից կհիշվի դարեր շարունակ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է երեկ ուշ երեկոյան հրապարակված տեսաուղերձում։
«Մարիուպոլը, որը գտնվում է շրջափակման մեջ, կմնա ռազմական հանցագործությունների պատասխանատվության պատմության մեջ։ Այն, ինչ բռնազավթիչները արեցին խաղաղ քաղաքի հետ, սարսափ է, որը կհիշվի դարեր շարունակ։ Եվ որքան շատ ուկրաինացիները պատմում են աշխարհին այդ մասին, այնքան ավելի մեծ աջակցություն ունենք: Որքան շատ տեռոր կիրառի Ռուսաստանը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի վատ կլինի դրա հետևանքները», – ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Մարիուպոլի քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալն ասել էր, որ ռուսական զինուժի հարվածների հետևանքով պաշարված քաղաքում շենքեր չեն մնացել։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ, Ռուսաստանը արգելափակում է գերեզմանատները, ինչի պատճառով մահացածներին հուղարկավորում են Կենտրոնական այգում։ Քաղաքը մարդասիրական ծանր վիճակում է.