Այն բանից հետո, Էմանուել Մակրոնը Միշել Բարնիեին նշանակեց վարչապետ, ուլտրաձախային կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը հայտարարեց, որ Ֆրանսիայում ընտրությունները գողացվել են
France's leftist movement La France Insoumise (LFI) party leader, MP and candidate for the 2022 presidential election Jean-Luc Melenchon smiles as he takes part in the political show 'Elysee 2022' on French TV channel France 2, in Saint-Denis, near Paris on February 10, 2022. (Photo by Thomas COEX / AFP)
Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Բարնիեին նշանակեց վարչապետ, «Անհնազանդ Ֆրանսիա» ուլտրաձախային կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը հայտարարեց, որ Ֆրանսիայում ընտրությունները գողացվել են։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Բարնիեի նշանակման մասին տեղեկությունը տարածվելուց հետո ուլտրաձախերի առաջնորդը հայտարարեց, որ «ֆրանսիացի ժողովրդից գողացել են ընտրությունները»։ Նա նաև կոչ արեց աջակիցներին մոբիլիզացվել և մասնակցել սեպտեմբերի 7-ին նախատեսված բողոքի ակցիային։
«Անհնազանդ Ֆրանսիայի» մեկ այլ առաջնորդ՝ Մատիլդա Պանոն, մեկնաբանելով Բարնիեի նշանակումը, ասել է, որ Մակրոնը «իրեն կրկին ավտոկրատ է համարում»։
«Նշանակելով Միշել Բարնիերին՝ նախագահը հրաժարվում է հարգել ժողովրդի ընտրությունը, որը նրանք կատարել են ընտրատեղամասերում»,- ասել է Պանոն։
Տեղեկության համար՝ Էմանուել Մակրոնը հրաժարվել է վարչապետ նշանակել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի թեկնածուին, ով Ֆրանսիայի նախագահի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է առաջին տեղը։