Այն, որ այսօր մետրոկայանները չեն աշխատում կարելի է գնահատել, որպես շանտաժ սեփական համաքաղաքացիների նկատմամբ. Կախա Կալաձե
Ես, որպես Թբիլիսիի քաղաքապետ, որը հաշվետու է քաղաքապետարանի 24000-ից ավելի աշխատակիցների և մայրաքաղաքում բնակվող միլիոն ու կես բնակչության առջև, ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, թույլ չեմ տա, որ Թբիլիսիի բնակչությունը տուժի, շանտաժի և անհասկանալի, ամբողջությամբ չապացուցված վերջնագրերի պատճառով,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, այսօր կայացած արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ:
«Այն, որ այսօր մետրոկայանները չեն աշխատում և չեն սպասարկում ուղևորներին, կարելի է գնահատել, որպես շանտաժ սեփական համաքաղաքացիների նկատմամբ:
Ես ասել եմ և նորից կրկնում եմ, Թբիլիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում աշխատում է 24000 -ից ավելի մարդ, որոնք կատարում են մեր մայրաքաղաքի համար կարևորագույն աշխատանքներ: Նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը պատասխանատու է և գնահատելի: Անթույլատրելի է, որ շանտաժի հիմքով քաղաքապետարանը ընդունի անարդար և անհավասար որոշումներ: Այլ դեպքում ես ճիշտ չեմ լինի մանկապարտեզների դաստիարակողների, շտապ օգնության բրիգադների, մաքրման ծառայության աշխատակիցների, թե այլ կառուցվածքի ներկայացուցիչների առջև, որոնք 24 ժամվա ընթացքում հոգ են տանում՝ Թբիլիսիի և թբիլիսեցիների համար:
Իմ նախընտրական խոստումն էր և այժմ էլ դա է, որ պետք է հոգանք Թբիլիսիի տնտեսական զարգացման վրա, որից հետո կավելանան և կբարելավվեն բնակչության կյանքի և աշխատանքային պայմանները»,-նշել է Կախա Կալաձեն:
Մետրոյի մեքենավարները գործադուլ են հայտարարել այսօր առավոտյան: Գործադուլի պատճառով բոլոր մետրոկայանները դադարեցրել են իր աշխատանքը: Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, մետրոկայան «Վագզլիս մոեդանի» ժամը 06:00-ին այցելած մարդիկ տեսել են գրառում՝ «մետրոն փակ է, խնդրում ենք օգտվել ավտոբուսներից: Ավտոբուսները ձեզ սպասարկելու են անվճար»:
Մետրոի մեքենավարները բողոքի ցույց են անում Գլդանիի դեպոի տարածքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan