«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կոչ է անում արտահերթ ընտրություններ անցկացնել
Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պահանջում է վաղաժամկետ ընտրություններ։ Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալիս Վայդելը, ասել է, որ Ֆրիդրիխ Մերցը պետք է հեռանա։
«Մերցը պետք է հրաժարական տա, և պետք է բացվի ճանապարհը համընդհանուր ընտրությունների համար», – լրագրողներին ասել է Վայդելը։
Ալիս Վայդելի խոսքով՝ այսօր լավ օր է Գերմանիայի համար։
Տեղեկության համար, Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում անցկացված առաջին քվեարկության ժամանակ չի ստացել կանցլերի պաշտոնի համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մերցի թեկնածությունը պաշտպանել է 310 պատգամավոր, և կանցլեր ընտրվելու համար նրան անհրաժեշտ է 316 պատգամավորի ձայները։