Այաթոլլա Ալի Խամենեին շաբաթների ընթացքում առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ

11:14, 06.07.2025

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մասնակցել է կրոնական միջոցառման: Սա նրա առաջին հրապարակային ելույթն է շաբաթներ շարունակ այն բանից հետո, երբ լուրեր էին շրջանառվում, որ նա «անվտանգ վայրում էր 12-օրյա պատերազմի ժամանակ»:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Խամենեին պատերազմի ընթացքում նախապես ձայնագրված ուղերձներ է հղել և չի մասնակցել հանրային միջոցառումների:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ նրանք ցանկություն ունեն, բայց ոչ կարողություն՝ վերացնելու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Իսրայելը հունիսի 13-ին ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի ընթացքում հարվածներ հասցրեց ռազմական և միջուկային օբյեկտներին: Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվեց Իսրայելի վրա:

Նմանատիպ