Axios - Թրամփի վարչակազմը չի բացառում ԱՄՆ զորքերի տեղակայումը Ուկրաինայում՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս
Axios - Թրամփի վարչակազմը չի բացառում ԱՄՆ զորքերի տեղակայումը Ուկրաինայում՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս

Ըստ ամերիկյան Axios հրատարակության՝ Թրամփի վարչակազմը չի բացառում ԱՄՆ զորքերի տեղակայումը Ուկրաինայում՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս։

Ինչպես գրում է Axios-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից մեկը հաստատել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ որպես հնարավոր անվտանգության երաշխիքների մաս, ԱՄՆ զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում։

Տեղեկատվության համար, նախկինում ԱՄՆ պետքարտուղարը և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահը առաջին անգամ համաձայնել է, որ ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները կարող են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային՝ ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար։

Հարցին, թե արդյոք այդ երաշխիքները կարող են ներառել ամերիկյան ուժերի տեղակայումը Ուկրաինայում, Թրամփի խորհրդականներից մեկը պատասխանել է. «Այո»։

Թրամփի վարչակազմի մեկ այլ անդամ ասել է, որ դա դեռևս հայտնի չէ, և որ բանակցությունները մամուլում չեն անցկացվում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկյան լրատվամիջոցներին ասել է, որ և՛ Կիևը, և՛ Մոսկվան ստիպված կլինեն զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։