Axios. Էներգետիկ օբյեկտները պաշտպանելու համար ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում և Կատարում տեղակայել է «Patriot» տեսակի հակահրթիռային ևս երկու համակարգ
Սաուդյան Արաբիայում և Կատարում էներգետիկ օբյեկտները պաշտպանելու համար ԱՄՆ-ն տեղակայել է «Patriot» տեսակի հակահրթիռային պաշտպանության ևս երկու համակարգ։
Այս մասին տեղեկատվություն է տարածում «Axios»-ը։
Հղում անելով ԱՄՆ պաշտոնական անձանց՝ պարբերականը գրում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել նավթային և գազային օբյեկտները։
«Axios»-ի համաձայն՝ պաշտպանական համակարգերը տարածաշրջան են հասցվել անցյալ ամիս։
Ամերիկյան պարբերականը նշում է, որ Իրանի դեմ լայնամասշտաբ գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի օգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը, սակայն, ամենայն հավանականությամբ, մերժում կստանա, եթե Էր Ռիադը համարի, որ իր էներգետիկ օբյեկտները հայտնվելու են իրանական հարձակումների սպառնալիքի տակ։