Ախալցիխեում տեղի ունեցած դեպքի հետազոտությանը կներգրավվենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային հանձնաժողովին. Թամար Գաբունիա
Ախալցիխեում տեղի ունեցած դեպքի հետազոտությանը կներգրավվենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային հանձնաժողովին. Թամար Գաբունիա

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, նախատեսվում է հանդիպում փորձագետների հետ: Ըստ նրա, փաստի ուսումնասիրության գործընթացը երկար չի տևի:

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Գաբունիան, դեպքի ուսումնասիրության մեջ կներգրավվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային հանձնաժողովի անդամները:

«Նախատեսվում է հանդիպում փորձագետների հետ: Գործի ուսումնասիրության գործընթացը երկար չի տևի: Դա կարող է տևել մինչև 24 ժամ: Իհարկե, մենք դա կանենք հնարավորինս սեղմ ժամկետում: Մենք նաև ներգրավելու ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային հանձնաժողովին, քանի որ այս տիպի դեպքերը ենթակա են միջազգային հաղորդման: Բնականաբար, մենք պահանջում ենք նրանց ներգրավումը, որպեսզի պատճառահետևանքային վերլուծությունն իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան», – հայտարարել է Թամար Գաբունիան:

Ախալցիխեում, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո վատացել է մի բուժքույր: Դեպքը տեղի է ունեցել «Իմեդի կլինիկայում»: Ինչպես ասում են բժիշկները, մինչև 30 տարեկան կնոջ վիճակը ծանր է: Տեղում տեղի է ունեցել բախում: Կնոջ հարազատները կոտրել են կլինիկայի ապակիները: Այս պահին կլինիկայում գտնվում են իրավապահները: