Ավտոբուսի վարորդներին պետք է զգուշացնել, որ երթևեկելիս պետք է անջատեն օդորակիչները, լուսամուտները պետք է բաց լինեն, որպեսզի ավտոբուսում լինի մշտական օդափոխություն. Կախա կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, հասարակական տրանսպորտի գործի դնելուց հետո անհրաժեշտ կլինի պահպանել անվտանգության միջոցառումները: Ինչպես նշել է Կախա Կալաձեն, անհրաժեշտ կլինի, որ քաղաքացիները հասարակական տրանսպորտում կրեն դիմակներ:
«Համավարակի պատճառով մենք ստիպված ենք եղել սահմանափակել մի շարք ծառայություններ, ներառյալ հասարակական տրանսպորտը: Ինչպես երթուղայինները, այնպես էլ ավտոբուսները և մետրոն որոշ ժամանակ չեն աշխատում: Այս ամենը արվել է մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Մեր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը նշանակալից էին: Արդյունքն ակնհայտ է: Մենք բոլորս տեսնում ենք իրավիճակը եվրոպական շատ զարգացած երկրներում և ինչպես է պայքարել վարակի դեմ Վրաստանը: Սակայն պայքարը դեռ չի ավարտվել և չպետք է հանգիստ լինենք: Չնայած նրան, որ աստիճանաբար բացում ենք տարբեր ոլորտները, հնարավորինս մեծ ուշադրություն պետք է դարձնենք բոլոր պահանջներին:
Համակարգող խորհրդի նիստում որոշվել է, որ մայիսի 29-ից հասարակական տրանսպորտը, ինչպես մետրոն, այնպես էլ քաղաքային ավտոբուսներն ու երթուղային տաքսիները կսկսեն աշխատել», – ասել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով ՝ ավտոբուսներում օդորակիչները անջատվելու են:
«Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ մետրոյում, ինչպես նաև ավտոբուսներում և միկրոավտոբուսներում պարտադիր կլինի դիմակ կրելը: Մենք վերահսկելու ենք այդ հարցը: Օդորակիչները չեն միանալու և պատուհանները բաց կլինեն, որպեսզի օդը փոխվի»,- ասել է Կախա Կալաձեն: