Ավստրիայից արտաքսել են Վրաստանի քաղաքացիների՝ անայցագրային ռեժիմը խախտելու համար
Ավստրիայից արտաքսել են Վրաստանի քաղաքացիների՝ անայցագրային ռեժիմը խախտելու համար

Անայցագրային ռեժիմը խախտելու համար, Ավստրիայից արտաքսել են Վրաստանի մի քանի քաղաքացու: Այսօր հայրենիք են վերադարձրել այն անձանց, ովքեր խախտել էին Եվրամիության երկրներում գտնվելու ժամկետը:

Վրաստանի քաղաքացիները Վիեննայից հատուկ չվերթով այսօր առավոտյան 07:00-ին վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Նրանց մեկը, Պաատա Սուլուխիան հայտարարում է, որ Ավստրիայից իրեն արտաքսել են անօրեն կերպով:

«Իմ արտաքսման գործընթացն սկսվել էր 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, որին չեմ համաձայնել, քանի որ առանց դատարանի որոշման իմիգրացիոն ծառայությունը արտաքսման իրավունք չունի: Դրանից 5 օր անց ներկայացա իմիգրացիոն ծառայություն և ինձ տվեցին բնակարան, դադարեցրին դրամական օգնությունը և հայտարարեցին, որ ամեն օր պետք է ներկայանայի ոստիկանություն:

2018 թվականի հունվարի 22-ին ոստիկանությունը ներխուժեց իմ բնակարան և ինձ ձերբակալեց: Երկրորդ օրը դատարանում ինձ մեղադրանք առաջադրվեց, որ ոստիկանություն չեմ  ներկայացել և  խախտել եմ արտաքսման պայմանները: Առգրավեցին իմ տանը եղած բոլոր իրերը, ասելով որ գողացված է, 52 օր անցկացրեցի բանտում: Այսօր դատարանի որոշմամբ ինձ բերեցին Վիեննա և արտաքսեցին Վրաստան»,- հայտարարել է Պաատա Սուլուխիան, ով Վրաստանի այն քաղաքացիներից մեկն է, ում արտաքսել են: