Ավստրիան նախատեսում է արգելել գլխաշոր կրելը դպրոցներում 14 տարեկանից փոքր աղջիկների համար

20:13, 20.11.2025

Ավստրիայի կառավարությունը նախատեսում է արգելել 14 տարեկանից փոքր աղջիկներին դպրոցներում գլխաշոր կրելը, հաղորդել են ավստրիական հանրային հեռարձակողները։

Կառավարության գնահատականներով՝ արգելքը կազդի մոտ 12,000 աշակերտների վրա։ Համապատասխան հայտարարությունն արել է ընտանիքի և ինտեգրման նախարար Կլաուդիա Պլակոլմը։

Նման արգելք Ավստրիայում գործում էր նախկինում, սակայն 2019 թվականին այն չեղյալ է հայտարարվել Սահմանադրական դատարանի կողմից։ Այդ ժամանակ այս փոփոխությունը ազդել է երեք հազար մուսուլման աշակերտների վրա։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ազգային խորհուրդը նոր օրենքը կհաստատի դեկտեմբերին։

Հաստատվելու դեպքում արգելքը ուժի մեջ կմտնի 2026 ուսումնական տարվանից։ Նոր կանոնի կրկնակի խախտման համար տուգանք կսահմանվի։

Նմանատիպ