Ավստրիան իր երկիր չի ընդունի այն մարդկանց, որոնց կմերժեն ապաստան տրամադրել Գերմանիայում

12:30, 10.09.2024

Ավստրիան իր երկիր չի ընդունի այն մարդկանց, որոնց կմերժեն ապաստան տրամադրել Գերմանիայում,- հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները։

Այս մասին Կարները հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիան ժամանակավորապես կվերականգնի անձնագրային հսկողությունը ցամաքային սահմաններում։

«Մենք մանևրելու հնարավորություն չունենք։ Սա օրենք է»,- ասել է Կարները՝ նշելով, որ արդեն հրապարակել է համապատասխան հրամանագիրը։

Ավստրիայի ներքին գործերի նախարարը բացատրել է, որ, համաձայն եվրոպական օրենսդրության, ապաստան հայցողներին չպետք է հետ վերադարձնեն սահմանից: Դա կարող է տեղի ունենալ միայն ԵՄ համապատասխան անդամ երկրի համաձայնությամբ։

Տեղեկատվության համար՝ Գերմանիան ժամանակավորապես կվերականգնի անձնագրային հսկողությունը ցամաքային սահմաններին։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերի խոսքով՝ սահմանային հսկողությունը կսկսվի սեպտեմբերի 16-ից և սկզբում կտևի վեց ամիս։ Այս որոշման նպատակն է զբաղվել անօրինական միգրացիայի, ինչպես նաև իսլամիստ ահաբեկչական խմբավորումների և միջազգային հանցավոր կազմակերպությունների սպառնալիքների դեմ։

Նմանատիպ