Ավստրիական Ալպերում ձնահյուսի հետևանքով զոհվել է 6 մարդ
Ավստրիական Ալպերում ձնահյուսի հետևանքով զոհվել է 6 մարդ

Ավստրիայի Ալպերում ձնահյուսի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ըստ «BBC»-ի, նրանցից հինգը Չեխիայի քաղաքացի է: Ձնահյուսը տեղի է ունեցել Զալցբուրգ քաղաքից 80 կմ. հեռավորության վրա, Դաշտեյնի շրջանում, ծովի մակարդակից 2800 մ. բարձրության վրա:

Մեկ այլ դեպք է պատահել Կարինտիայի շրջանում, որտեղ ձնահյուսից մահացել է 33 ամյա իրավապահ, ով այդ պահին պարապում էր:

Նրանց փրկելու համար պայքարել են մոտ 100 փրկարարներ, սակայն չի հաջողվել փրկել: