Ավստրիացի իրավապահները ձերբակալել են Վիեննայում իրականացված ահաբեկչական գործողության մեջ կասկածյալին

Ավստրիացի իրավապահները ձերբակալել են Վիեննայում իրականացված ահաբեկչական գործողության մեջ կասկածյալին:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, հատուկջոկատայինները հարձակվողին ձերբակալել են Լինց քաղաքում, բնակելի տներից մեկում:

Նրա հետ ոստիկանական բաժին են տեղափոխել նաև երկու կնոջ, ովքեր կհարցաքննվեն որպես վկա:

Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղի ժամանակով ժամը 20:00-ին: Ոսիտկանության փոխանցմամբ, զինված անձինք կրակ են բացել 6 տարբեր վայրերում, այդ թվում՝ սինագոգի հարակից տարածքում: Զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ հարձակվող: Տուժել է 17 անձ: Ավստրիայի կառավարությունը տեղի ունեցածը որակում է ահաբեկչություն: Գոյություն ունեցող տեղեկությամբ, իրավապահները ձերբակալել են 5 մարդու: Վիեննայում երկրի զինված ուժերը պաշտպանում են տարբեր օբյեկտները: