Ավստրալիայում ավտոարշավը դադարեցվել է ճանապարհին հայտնված կենգուրուների պատճառով
Ավստրալիայում ավտոարշավը դադարեցվել է ճանապարհին հայտնված կենգուրուների պատճառով

Ավստրալիայում կազմակերպիչները ստիպված են եղել որոշ ժամանակով դադարեցնել «Բատերստի 12-ժամյա մրցավազքը»: Պատճառը ճանապարհին հայտնված երկու կենգուրուներն էին:

Վարորդներին անմիջապես տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին: Որոշ արշավորդներ փորձել են լամպերի վառելովվախեցնել կենգուրուներին: Մրցավազքը վերսկսվել է 20 րոպե անց: