Ավստրալիայի բաց առաջնության 50 մասնակից լինելու են մեկուսացման մեջ. Նրանք Մելբուրնեն թռել վարակվածի հետ
Թենիսիստները, ովքեր «Ավստրալիայի բաց առաջնության» հյուրընկալող Մելբուռն են ժամանել՝ Աբու Դաբիի և Լոս Անջելեսի չվերթներով, կտեղափոխվեն 14 օրյա խիստ կարանտին: Չարտերային չվերթներով նրանց հետ ժամանել են մարդիկ, ովքեր վարակված են եղել կորոնավիրուսով:
Աբու Դաբիի չվերթով Ավստրալիա է ժամանել 23 թենիսիստ, այդ թվում ՝ ԱՄՆ-ի 2019 թվականի «Բաց առաջնության» հաղթող՝ Բիանկա Անդրեեսկուն, աշխարհի վեցերրորդ ռակետ՝ Կարոլինա Պլիշկովան, Անժելիկ Կերբերը, Մարիա Սակարը, Բելինդա Բենչիչը, Սվետլանա Կուզնեցովան և այլոք:
Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի չվերթին, ապա այնտեղից կարանտին են տեղափոխվել՝ Վիկտորիա Ազարենկան, Քեյ Նիշիկորին, Սլոան Սթիվենսը, Պաբլո Կուեվասը, ինչպես նաև Թենիս Սանդգրենը և Գվիդո Պելիան, ովքեր արդեն ունեցել են կորոնավիրուս:
Ընդհանուր առմամբ երկու շաբաթ մեկուսացված կլինեն 50 թենիսիստներ: Նրանց 14 օր կարգելվի դուրս գալ հյուրանոցի սենյակից: Այս ժամանակահատվածում նրանց հասանելի կլինի միայն հեծանիվի մարզական սարքը:
«Ավստրալիայի բաց առաջնությունը» կանցկացվի սովորականից երկու շաբաթ ուշ `փետրվարի 8-21-ը: