Australian Open․ Նադալը մեկնարկեց հաղթանակով, Վինուս Ուիլյամսը պարտվեց մեկնարկում
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։
Իսպանացի թենիսիստը 3 սեթում առավելության հասավ Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Վիկտոր Էստրելա-Բուրգոսի նկատմամբ։ 1 ժամ 37 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 6:1, 6:1, 6:1 հաշիվը։
Երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի արգենտինացի Լեոնարդո Մայերը։
Կանանց մրցաշարում սենսացիոն պարտություն է կրել աշխարհի 5-րդ ռակետ Վինուս Ուիլյամսը։ Ամերիկացի թենիսիստուհին 3:6, 5:7 հաշվով պարտվել է շվեյցարացի Բելինդա Բենչիչին և լքել պայքարը։ Australian Open-2017-ում Վինուս Ուիլյամսը հասել էր մինչև եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը կպաշտպանի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մրցաշարի գործող հաղթող Սերենա ՈՒիլյամսը այս տարի հանդես չի գալիս:
Հեղինակ -
Edgar Barsegyan