Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. Զապոռոժյեի էլեկտրակայանի կապը ուկրաինական էլեկտրացանցի հետ վերականգնվել է

10:07, 26.08.2022

Զապոռոժյեի էլեկտրակայանի կապը ուկրաինական էլեկտրացանցի հետ վերականգնվել է,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայի տվյալներով՝ ատոմակայանը օրվա ընթացքում առնվազն երկու անգամ անջատվել է ցանցից, սակայն այժմ այն ​​կրկին աշխատում է։

Նշենք, որ ատոմակայանը միացված է Զապոռոժյեի ՋԷԿ-ին, որը կարող է ապահովել պահեստային էլեկտրաէներգիա։

Նմանատիպ