Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը հայտարարում է, որ իրենք կազմակերպելու են միջազգային տեսուչների մշտական ներկայությունը Զապոռոժյեի ատոմակայանում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին ասում է, որ իրենք կազմակերպելու են միջազգային տեսուչների մշտական ներկայությունը Զապոռոժյեի ատոմակայանում։ Այս մասին Ռաֆայել Գրոսսին հայտնել է սոցցանցում՝ կայան կատարած այցից հետո։
«Մենք ավարտում ենք մեր երկար սպասված այցը Զապոռոժյեի կայարան։ Ես հենց նոր ավարտեցի առաջին շրջայցը կայանի կարևորագույն կետերով, որոնք մենք ուզում էինք տեսնել առաջին մուտքի ժամանակ: Ակնհայտ է, որ այստեղ անելու ավելին կա: Իմ թիմը մնում է տեղում: Եվ որ ամենակարեւորն է, մենք այստեղ կկազմակերպենք Ատոմային էներգիայի գործակալության մշտական ներկայությունը»,- ասաց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։
Ենթադրվում է, որ միջազգային տեսուչների մի մասը Զապոռոժյեի կայարանում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մարտ ամսից օկուպացրել է Զապոռոժյեի ատոմակայանը։ Օգոստոսի սկզբից Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են կայանում կրակ բացելու մեջ։