Ատլյանտյան խորհուրդը ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի համար պատրաստում է Վրաստանի մասին զեկույց: Ինչպես հայտարարում է Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը, փաստաթղթի մի մասը Վրաստան կուղարկվի փետրվարի վերջին, իսկ մյուս մասը՝ մայիսին: Այս թեմայով Վիլսոնը խոսել է Վաշինգթոնում, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ անցկացված հանդիպումից հետո:
Ատլանտյան խորհրդի փոխնախագահն ընդգծել է երկու երկրների ռազմավարական համագործակցության վրա և հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի կայուն կերպով են շարունակում աջակցել Վրաստանին, ինչպես ՆԱՏՕ-ին անդամագրվելու, այնպես էլ ընդհանուր, նրա անվտանգության ապահովման ուղղությամբ:
Ատլանտյան խորհրդի փոխնախագահը նշված թեմաների շուր զրուցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումը տևել է մեկ ժամ: