Աթենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Աթենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, մասնակիորեն փլուզվել է նաև երկհարկանի շենք։ Դեպքի մասին տեղեկությունը տարածում է հունական մեդիան։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ակրոպոլիսի հարակից տարածքում դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:30-ին։ Պայթյունի հետևանքով տեղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ, ոստիկանություն և շտապօգնության մեքենաներ։
Ինչպես հայտնի է, պատահարի վայրում փլատակներից դուրս են բերել երկու կնոջ։ Նրանց կյանքին սպառնացող վնասվածքներ այս պահի դրությամբ չեն արձանագրվել։
Մեդիայի փոխանցմամբ՝ տեղում մոբիլիզացված է եղել 24 հրշեջ։ Այս պահին անհայտ է, թե ինչն է պատճառել պայթյունը։ Ինչպես գրում է տեղական լրատվամիջոցը, պայթյունի պատճառ կարող է լինել գազի արտահոսքը։