«Աստրազենեկայի» պատվաստանյութը արդյունավետ է և անվտանգ. Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուս
«Աստրազենեկայի» պատվաստանյութը արդյունավետ է և անվտանգ. Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուս

«Կովիդ 19»-ի պատվաստանյութերի այլ արտադրողները պետք է հետևեն «Աստրազենեկայի» օրինակին և տան արտոնագիր, որ իրենց տեխնոլոգիան օգտագործե այլ արտադրողները, – այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը, պատվաստանյութերի հանդեպ անհավասարությունն անվանել է «Գրոտեսկ»:

Գեբրեյեսուսի խոսքով, սկզբում «Աստրազենեկայում» ասում էին, որ պատվաստանյութի արդյունավետությունը 79% է:

«Այս տվյալները ցույց են տալիս, որ «Աստրազենեկայի» պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ», – հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: