«Աստրազենեկան» հերքում է այն մեղադրանքը, որ Եվրամիության անդամ երկրների համար հատկացված պատվաստանյութերը մատակարարում է այլ երկրներ
«Աստրազենեկան» հերքում է այն մեղադրանքը, որ Եվրամիության անդամ երկրների համար հատկացված պատվաստանյութերը մատակարարում է այլ երկրներ

«Աստրազենեկա» բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը հերքում է, որ Եվրամիության անդամ երկրների համար հատկացված պատվաստանյութը մատակարարում է այլ երկրներ: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար, Պասկալ Սորիոն:

Ըստ Պասկալ Սորիոյի, «Աստրազենեկան» չի փորձում շահույթ ստանալ, վաճառելով պատվաստանյութը ցանկացած երկրում: Ընկերության ղեկավարի խոսքով ՝ «Աստրազենեկան» արդարացիորեն է վերաբերվում Եվրամիության  անդամ պետություններին:

Հունվարի 22-ին, «Աստրազենեկա» ընկերությունը հանկարծ հայտարարել էր, որ արտադրության հետ կապված խնդիրների պատճառով, չի կարողանա խոստացված չափաբաժինը հասցնել Եվրամիության երկրներ մինչև մարտի վերջ: Բրյուսելում ասում են, որ առաջին եռամսյակում «Աստրազենեկան» կկարողանա առաքել ընդամենը 31 միլիոն չափաբաժին, ինչը 60 տոկոսով պակաս է նախատեսվածից: Համաձայն 2020 թվականի օգոստոսին կնքված պայմանագրի, Եվրամիությունը պետք է «Աստրազենեկայից» ստանա պատվաստանյութի 400 միլիոն չափաբաժին: