Associated Press. Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը ևս մեկ հանդիպում կանցկացնի «Ռամշտայնի» ձևաչափով, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի օգնության փաթեթի մասին

13:45, 09.01.2025

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբն այսօր «Ռամշտայնի» ձևաչափով ևս մեկ հանդիպում կանցկացնի, և սպասվում է, որ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին։

Ինչպես հայտնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլարի զենք տրամադրել։

Հրատարակության համաձայն՝ այսօր պաշտպանության նախարարները 25-րդ հանդիպումը կանցկացնեն Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։

«Մեր ուղերձը հստակ է՝ միջազգային հանրությունը ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Նմանատիպ