Ասոցացված եռյակի վարչապետները քննարկել են Եվրամիությունում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումներում քննարկվելիք հարցերը
Ասոցացված եռյակի վարչապետները քննարկել են Եվրամիությունում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումներում քննարկվելիք հարցերը

Վրաստանի պատվիրակությունը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Բրյուսելում է։

Մինչ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունները Վրաստանի վարչապետն առաջին հանդիպումն է անցկացրել Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերների հետ։ Իրակլի Ղարիբաշվիլին, Դենիս Շմիգալը և Նատալյա Գավրիլիցան քննարկել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի առաջնահերթ ուղղություններն ու ակնկալիքները։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ շատ կարևոր է, որ գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը արտացոլի Վրաստանի եվրոպական ընտրությունն ու եվրոպական նկրտումները, ինչպես նաև ուժեղ աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Դա նաև առաջնահերթություն է Վրաստանի համար՝ Եվրամիության հետ կապը, տրանսպորտային և հաղորդակցության կապը և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Ասոցացված եռյակի վարչապետները հայտարարեցին, որ իրենց ցանկությունն է մուտք գործել Եվրամիության Միասնական տնտեսական տարածք և հնարավորինս ակտիվացնել ոլորտային համագործակցությունը՝ ապահովելու Ասոցացված երկրների ֆիզիկական ինտեգրումը Եվրամիությանը:

Հանդիպմանը կարևորվել է ասոցացված եռյակի վարչապետների համատեղ այցի դերը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն առանձնահատուկ կարևորության մասին, որ երեք երկրները գնում են դեպի Եվրամիություն:

Այսօր Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետները։ Բանակցությունները տեղի կունան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելիը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Մարիա Սասոլիի հետ: