Աշխատում ենք Եվրամիության հետ միասին, որ լինենք վերջնական ցուցակում, քանզի բոլոր չափորոշիչներով անվտանգ երկիր ենք. Նաթիա Թուրնավա
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, Վրաստանը լիովին բավարարում է անվտանգության չափանիշները, որպեսզի հայտնվի Եվրամիության անվտանգ երկրների շարքում:
Ինչպես նշել է նախարարը, այս ցուցակի ամենակարևոր գործոնն է, որ երկիրը համավարակաբանական տեսանկյունից լինի անվտանգ:
«Մենք աշխատում ենք Եվրամիության հետ միասին, որպեսզի լինենք վերջնական ցուցակի մեջ, որը պաշտոնապես կհաստատվի և կհամաձայնեցվի բոլոր անդամների կողմից: Բոլոր չափանիշներով անվտանգ երկիր ենք: Սա առաջին և վճռական գործոնն է, որով հնարավոր է հայտնվել ցուցակում: Հետևաբար, մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, որ այդ ցուցակը կհրապարակվի մոտ օրերս: Մենք կշարունակենք աշխատել Եվրամիության հետ այն ընթացակարգերի շուրջ, որոնք, հավանաբար անհրաժեշտ կլինեն ցուցակի հետ միասին, սակայն գլխավորն այն է, որ մենք պետք է լինենք այս ցուցակում», – ասել է Նաթիա Թուրտավան: