Աշխարհում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 410 000 նոր դեպք,

22:28, 13.02.2021

Աշխարհում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 410 000 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության փոխանցմամբ, համավարակի մեկնարկից հետո աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 107.8 միլիոն մարդ, մահացել է 2 373 398 անձ:

Աշխարհում վերջին մեկ օրում արձանագրված դեպքերի գրեթե կեսը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում է, երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը, երրորդում՝ Արևելյան մերձմիջերկրածովյան տարածաշրջանը:

Նմանատիպ